Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը

Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը

 Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը:

«Որպես երկրպագու, նախկին ֆուտբոլիստ և այժմ էլ, որպես ակումբի սեփականատեր, գիտեմ, որ ֆուտբոլին երկրպագուներ են պետք: Երկրպագուներին պետք է մրցաշար, որը հիմնված լինի վաստակի վրա»,-ասել է Բեքհեմը:

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում