Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հետաձգել է այցը Չինաստան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին անորոշ ժամկետով հետաձգել է իր այցը Չինաստան՝ հանրային տարածքում իր չինացի գործընկերոջ բացակայության պատճառով։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը ՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Քլեվերլիի այցն ի սկզբանե նախատեսված էր հուլիսի վերջին։ Երկու աղբյուրների համաձայն՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի բացակայությունն է եղել ԱԳ նախարարի այցի հետաձգման հիմնական պատճառը, իսկ երրորդ աղբյուրը նշել է, որ դա հետաձգման պատճառներից մեկն է։
Գործակալությունը հայտնել է, որ երկու կողմերն էլ զբաղված են բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման այլընտրանքային ժամկետներ փնտրելով:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել:
Կարծիքներ