Հունաստանում մեկ օրում 93 անտառային հրդեհ է բռնկվել
Հունաստանում մեկ օրում 90-ից ավելի նոր անտառային հրդեհներ են գոյացել հիմնականում շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը՝ Յանիս Արտոպիոսը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում 93 նոր բնական հրդեհ է տեղի ունեցել, որոնցից շատերն անմիջապես մարվել են»,- ասել է Արտոպիոսը։
Նրա խոսքով՝ ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել Ատտիկայի կենտրոնական շրջանի հյուսիսում՝ Աստվածածնի Վերափոխման վանքի մոտ։ Հրդեհները մարելու համար 62 ավտոմեքենայով աշխատում է 164 հրշեջ, ոտքով՝ հրշեջների երեք ջոկատ։ Օրվա ընթացքում օդից պարբերաբար ջուր են բաց թողել ինը ինքնաթիռ և 10 ուղղաթիռ։ Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, կրակը սպառնում է տարածվել Պարնիտա լեռան վրա, որտեղ գտնվում է ազգային պարկը։
Կարծիքներ