Մբապեն խորհուրդ է տվել ՊՍԺ-ին ձեռք բերել Անտուան Գրիզմանին

Մբապեն խորհուրդ է տվել ՊՍԺ-ին ձեռք բերել Անտուան Գրիզմանին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանին, հայտնում է PSG Reporter-ը:  

Նշվում է, որ Գրիզմանը չի բացառում հայրենիքում կարիերան շարունակելու տարբերակը։ Դա կարող է տեղի ունենալ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Նշվում է նաև, որ 32-ամյա Անտուան Գրիզմանի տրանսֆերը կարելի է գնել Մադրիդի «Ատլետիկոյից» 25 միլիոն եվրոյով։ Նման կետ նշված է ֆուտբոլիստի գործող պայմանագրում։

Նշենք, որ Գրիզմանն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Իսպանիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում