Ռուսաստանը ընդհանուր առմամբ ինը մարդու օտարերկրյա գործակալ է ճանաչել․ նրանց թվում հայազգի կա
Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում:
Գործակալության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ երեկ այս ռեգիստրում ընդգրկվել է ընդհանուր առմամբ ինը մարդ։ Այս ցուցակը եզրափակում է ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը։ Ցանկում է ներառվել նաև ռուսաստանցի լրագրող, ԼԳԲՏ համայնքի իրավունքների ակտիվ պաշտպան Կարեն Շահինյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) նախկինում սահմանափակել էր մուտքն Ազատություն ռադիոկայանի և BBC-ի ռուսական ծառայության կայքեր: Այս լրատվամիջոցները նույնպես Արդարադատության նախարարության կողմից ներառված են արտասահմանյան լրատվամիջոցների ռեգիստրում։
Կարծիքներ