Արաբական պետությունների լիգան նախազգուշացում է արել Իսրայելին՝ պաղեստինցիների հանդեպ բռնության էսկալացիայի հետ կապված
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը նախազգուշացում է արել Իսրայելի իշխանություններին՝ պաղեստինցիների հանդեպ բռնության էսկալացիայի հետ կապված։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
Աբու ալ-Գեյթը նաև մեղադրել է իսրայելցի ուժայիններին պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիվ գործողությունների մեջ, որոնք խախտում են սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Ալ-Ակսա մզկիթում ծեսերի անցկացման նրանց իրավունքը։
ԱՊԼ գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը «պատասխանատվություն ստանձնել օկուպացիոն կառավարության գործողությունների համար՝ ընդգծելով, որ դավանանքի ազատությունը երաշխավորվում է միջազգային իրավունքով»։
Ուրբաթ Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի տարածքում բախումներ էին տեղի ունեցել արաբ բնակչության և Իսրայելական անվտանգության ուժերի միջև։ Կարմիր մահիկի պաղեստինյան գրասենյակի հաղորդմամբ՝ տուժածների թիվը գերազանցել է 250-ը։ Վնասվածքներ են ստացել առնվազն 3 իսրայելցի ոստիկաններ։
Կարծիքներ