Բանակային միջազգային խաղերի ամփոփում. հայկական թիմերը հաջողության են հասել

Բանակային միջազգային խաղերի ամփոփում. հայկական թիմերը հաջողության են հասել

Ամփոփվել են բանակային միջազգային խաղերը: Հայկական թիմերը կարողացել են հաջողության հասնել մի շարք ուղղություններում, լավագույնների շարքում քիմիական պաշտպանության տղաներն են։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ լավագույն արդյունքը ոչ միայն զորավարժարաններում և մարտական կրակով, այլեւ բեմում, զինուժի արտիստների կատարմամբ։ Հայկական բանակի երգի և պարի համույթը նույնպես նվաճումներով է վերադարձել հայրենիք։

Ուսումնամարտական զորավարժություններ՝ խաղաղապահ ուժերի ներգրավմամբ։ Աշխարհի խաղաղությունը պահող հայ տղաներն այս անգամ նույնպես գերազանց են կատարել առաջադրանքը։

 Հատուկ ռեպորտաժ՝ հայրենիքի նվիրյալներից մեկի մասին։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի կյանքն ու սխրանքը՝ մեկ տեսանյութում։ «Զինուժ»-ի հատուկ ռեպորտաժը՝ անձնուրաց հրամանատարի, մարտնչող զինակցի ու Արցախի փառահեղ հերոսի մասին։

 Եվ ռեպորտաժ առաջին գծից։ «Զինուժ»-ը ներկայացնում է մարտական հերթապահություն իրականացնող տղաների շուրջօրյա զգոն ծառայությունն ու պատրաստությունը արկածախնդիրներին սպասելիս։ Մարտական դիրքի հաղթական տղաների հաղթական պատումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում