Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաքելությունն այս մասին հայտնել է իր X-ի էջում:
«Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր՝ միանալու Հայաստանում Եվրոպական միության առաքելության ավտոպարկին։ Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,-ասված է հայտարարությունում:
Կարծիքներ