Ռուսաստանը դարձել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը
Աշխարհում ամենաշատ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի դեմ: Երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը դարձել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախը։ Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 5530 պատժամիջոց, ինչը երկիրը դարձրել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկվածը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով պատժամիջոցների հետևման համաշխարհային տվյալների բազան (Castellum.ai):
Փետրվարի 22-ից ԱՄՆ-ը և դաշնակիցները 2778 նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քանակով առաջատարը Շվեյցարիան է՝ 568։
Castellum.ai-ի համահիմնադիր Պյոտր Պիատեցկին այս թվով պատժամիջոցներն անվանել է «ֆինանսական միջուկային պատերազմ» և պատմության մեջ պատժամիջոցների աննախադեպ քանակ: Միաժամանակ Ռուսաստանը «երկու շաբաթից էլ քիչ ժամանակում համաշխարհային տնտեսության մի մասից վերածվել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախի և ֆինանսական վտարանդիի»։
Նախկինում աշխարհում ամենամեծ թվով պատժամիջոցները սահմանվել էին Իրանի նկատմամբ՝ 3616, հիմնականում նրա «միջուկային ծրագրի և ահաբեկչությանն աջակցելու համար»։
Ռուսաստանից և Իրանից հետո ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկրներն են Սիրիան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Մյանմարը և Կուբան։
Կարծիքներ