G20-ի պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Մահաթմա Գանդիի դիակիզման վայր
Քսանյակի (G20) երկրների պատվիրակությունների ղեկավարները ասոցացման գագաթնաժողովի երկրորդ օրը սկսել են Նյու Դելիի արվարձանում գտնվող Ռաջ Գաթ հուշահամալիր այցելությամբ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պետությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիին (1869 - 1948), ում մարմինը դիակիզվել է այս վայրում՝ հինդուական սովորույթների համաձայն։ Հյուրերի այցը հուշահամալիր ցուցադրվում է հնդկական հեռուստաալիքների ուղիղ եթերում։
Կարծիքներ