70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
Արմավիրի մարզում 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քնննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին: Այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի 33-ամյա բնակչուհու ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր 9 տարեկան դստերը հրավիրել է իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել:
Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ: Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին, ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:
Կարծիքներ