Ծայարհեղ ծանր վիճակով Վանաձորի ԲԿ տեղափոխված երիտասարդը վիրահատվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ծայարհեղ ծանր վիճակով Վանաձորի ԲԿ տեղափոխված երիտասարդը վիրահատվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Այսօր՝ օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 07:30-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել ավտովթարի հետեւանքով վնասվածքները ստացած երիտասարդ տղա:

Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

Տուժածի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ: Անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Կատարվել է գանգի ռեզեկցիոն տրեպանացիա, սուբդուրալ հեմատոմայի հեռացում: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով սանավիացիայի ուղղաթիռով երիտասարդը տեղափոխվել է Երևան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում