ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տուգանվեց՝ դիմակ չկրելու համար

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տուգանվեց՝ դիմակ չկրելու համար

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն, իր մյուս կուսակից ընկերների հետ Շենգավիթի դատարանի բակում է: նանք մի քանի րոպե հնարավորություն ունեցան Գագիկ Ծառուկյանի հետ խոսելու:

Լրագրողները Գեւորգ Պետրոսյանից նախ հետաքրքրվեցին, թե ինչու էին Գագիկ Ծառուկյանին դատարան ուղեկցելու ժամանակ հրաժեշտ տալիս հուզվել կուսակցության կին պատգամավորներն ու անդամները եւ ինչ էին խոսում իրենք վերջինիս հետ:

Գեւորգ Պետրոսյանն, ի պատասխան, նշեց.

«Գագիկ Ծառուկյանին նախ, չեն կարող հրաժեշտ տալ, նա հավերժական մարդ է: Ո՞վ է հուզվել: Եթե կա մի կուսակցություն, որի ղեկավարին նման անհիմն մեղադրանք ներկայացնեն ու կուսակցության անդամները ծափերով դա ողջունեն, ուրեմն թքեք էդ կուսակցության երեսին: Գագիկ Ծառուկյանը մեր որպիսությունն էր հարցնում, հորդորում պահպանել կանոնները՝ հեռավորություն եւ այլն»:

Հարցազրույցից քիչ անց Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմվեց՝ դիմակ չկրելու համար: Վերջինս նշեց, որ ունի առողջական խնդիր, այդ պատճառով էլ դիմակ չի կրում ու վիճարկելու է արձանագրությունը, սակայն չի ընդդիմանում եւ կստորագրի այն՝ ելենելով ոստիկանների աշխատանքի նկատմամբ հարգանքից:

Հիշեցնենք, պարետի որոշմամբ, դիմակի կրումը պարտադիր է բոլոր հանրային բաց վայրերում, իսկ այն չկրելու համար սահմանված է վարչական տույժ՝ 10 հազար դրամի չափով:

Հիշեցնենք նաեւ, որ Գեւորգ Պետրոսյանը քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում դիմակ կրել, նա դիմակ չի կրում նաեւ Ազգային ժողովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում