Թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների բնակավայրերին. SANA

Թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների բնակավայրերին. SANA

Թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքայի շրջանի Այն-Իսսա քաղաքի արվարձաններին ու Էլ-Հասաքե շրջանի Ռաս էլ-Այն քաղաքին հարակից բնակավայրերին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ հրետանային հարվածներ են հասցվել մի քանի բնակավայրերի բնակելի թաղամասեր:

Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղի ունեցած ավելի քան 2500 հարձակում է արձանագրել սիրիական Իդլիբում, ինչի հետևանքով 22 սիրիացի զինվորական է զոհվել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում իրավիճակի կարգավորման մասին և Իդլիբի ապաէսկալացիոն գոտում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ վերահսկողություն են սկսել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում