Մարտունի քաղաքի մի բնակչուհի մյուսին օգնել է ստանալ զոհված որդու անվամբ օգնությունը եւ հափշտակել գումարը․ ԱՀ ՆԳՆ

Մարտունի քաղաքի մի բնակչուհի մյուսին օգնել է ստանալ զոհված որդու անվամբ օգնությունը եւ հափշտակել գումարը․ ԱՀ ՆԳՆ

Մարտունի քաղաքի մի բնակչուհի մյուսին օգնել է ստանալ զոհված որդու անվամբ օգնությունը եւ հափշտակել գումարը։

Այդ մասին տեղեկցրել է Արցախի ՆԳՆ-ն։

«Դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանություն էր դիմել Մարտունու շրջանի բնակչուհի Ս. Հ.-ն (ծնված 1974թ., վերջինս հաշվառված է նաև ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում), զոհված որդու անվամբ 7.550.000 ՀՀ դրամ օգնությունը՝ Իսակովի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղից ոմն Ռ.Հ.-ի օգնությամբ ստանալու և վերջինիս կողմից հափշտակելու մասին:

ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մարտունի քաղաքի 40 ամյա բնակչուհի Ռ.Հ.-ն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում