Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի ընկերական հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընկերական հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչը թույլ է տալիս նրանց նույնիսկ ամենասուր տարաձայնությունների դեպքում երկխոսություն վարել և հասնել խաղաղ կարգավորման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը Սիրիայի հարցի շուրջ շատ բարդ է, բայց ամեն անգամ երկու նախագահներին հաջողվում է փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել:
Կարծիքներ