Վրաստանի կրթության նախարարը կամասնակցի ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացմանը
Փետվարի 1-2-ը Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան և կմասնակցի ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացմանը։ Այս մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը:
Կարծիքներ