Ավստրալիայի դատարանը Google-ին մեղադրել է օգտատերերին խաբելու մեջ
Ավստրալիայի Դաշնային դատարանը պարզել է, որ ամերիկյան Google ընկերությունը կարող է մոլորության մեջ գցել օգտատերերին: Խոսքը սմարթֆոնների միջոցով հավաքված տեղանքի մասին տեղեկատվության օգտագործման մասին է, հետեւում է Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունից, փոխանցում է «Գազետա»-ն:
Հայտնի է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կարգավորիչը դաշնային հայց էր ներկայացրել Google LLC-ի եւ Google Australia-ի դեմ: Կազմակերպություններին մեղադրանք էր առաջադրվել անձնական տեղեկությունների հավաքագրման, պահպանման եւ օգտագործման վերաբերյալ տվյալների դիտավորյալ խեղաթյուրման մեջ:
Հարցեր են առաջացրել նախադեպերն Android բջջային սարքերում 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Վեբ ակտիվությանը եւ հավելվածներում ակտիվությանը հետեւելու համար կարգավորումը կանխադրված էր: Սակայն այս գործառույթը գտնվելու վայրի մասին անձնական տվյալների հավաքում եւ պահում էր ենթադորւմ միացման դեպքում: Ընդ որում, բջջային սարքերի տերերը չեն նախազգուշացվել:
«Մենք շատ գոհ ենք աշխարհում այս առաջին գործի արդյունքից»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ռոդ Սիմսը:
Ապագայում հանձնաժողովը ցանկանում է տուգանքների հասնել Google-ի նկատմամբ:
Կարծիքներ