Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Հրապարակվել է արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատյանի դատավճիռը։

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում, խորհրդակցակն սենյակից վերադառնալուց հետո ընթերցվել դատավճիռը, համաձայն որի՝ դատարանը որշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:

Նշենք, որ լուրը հրապարկել են արբեջանականական մի շարք լրտվամիջոցներ, սակայն րոպեներ անց՝  այն հեռացվել է:

Հիշեցնենք՝ ընդմիջումից հետո շարունակվում էր շինծու մեղադրանքներով Մեշալի գյուղում ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատավարությունը:

Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, որը, իր ելույթում պահելով զուտ ձևական կողմը, խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում