Վստահ ենք, որ հաղթելու ենք. Պուտինը գիտի՝ ուր է տանում երկիրը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ վստահ է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջողության հարցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «գիտի, թե ուր է տանում երկիրը»։
«Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք և հասնելու ենք բոլոր նպատակներին: Մեր նախագահը գիտի՝ ուր է տանում երկիրը»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահին աջակցում է ամբողջ երկիրը։
Հայտարարությունն արվել է «Նոր հորիզոններ» կրթական ֆորումում Կրեմլի ներկայացուցչի ելույթի ժամանակ։
Կարծիքներ