Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Նոյեմբերի 30-ին տեսակապի ձևաչափով տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. Քիշնևի կոնվենցիայի կիրառմանը, ինչպես նաև՝ երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում