ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով
ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանային հատված: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վերջերս զգալիորեն մեծացրել են ռազմական ակտիվությունը Սև ծովում: Ինչպես ենթադրում են ՊՆ-ում, Նահանգները փորձում է զորքերի խմբավորում ստեղծել ռուսական սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում հակամարտության ուժային լուծման պարագայում», - կարծում են նախարարությունում:
Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում երկրի արևմտյան սահմաններին ռուսական ուժերի «մոտեցման» առնչությամբ:
Կարծիքներ