ԵՄ-ն հաստատել է Pfizer-ի պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար
Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կոմիտեն խորհուրդ է տվել 5-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել Pfizer/BioNTech ընկերությունների դեղամիջոցով։
5-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կլինի երեք անգամ քիչ, քան 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:
Նշված տարիքային խմբին ևս անհրաժեշտ է դեղամիջոցի երկու չափաբաժին ընդունել երեք շաբաթ ընդմիջումով։ Ներարկումը դարձյալ կարվի ուսի շրջանում: 5-11 տարեկան երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրությունը հաստատել է, որ եռակի նվազեցված չափաբաժինով պատվաստումը տալիս է իմունային համակարգի նույն պատասխանը, ինչ ստանդարտ չափաբաժինը տարեց խմբերի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Pfizer-ը և BioNTech-ը լիցենզիա էին խնդրել 5-11 տարեկան երեխաների՝ COVID-ի դեմ պատվաստման համար։ Մշակողները պնդում են, որ իրենց դեղամիջոցն անվտանգ է փոքր երեխաների համար:
Կարծիքներ