Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակով

Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակով

Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։

Նիդերլանդների ԱԳՆ-ն նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որով Ադրբեջանին կոչ է արվում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում։

«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- ասված է Նիդերլանդների ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում