Մի օր հաղթում ես, մի օր պարտվում. Անուշ Գրիգորյանն ամփոփել է մրցաշարը
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) Հնդկաստանում անցկացված կանանց աշխարհի առաջնությունից հետո գրառում է արել ֆեյսբուքում՝ ամփոփելով մրցաշարը:
«Իմ սիրելի ընկերներ,ծանոթներ և անծանոթներ,բոլորիցդ շնորհակալ եմ աջակցության համար։
Սա է սպորտը՝ մի օր քեզանից գողանում են հաղթանակդ,մի օր հաղթում ես,մի օր պարտվում։
Կարևորը, որ չես հանձնվում»,- գրել է նա։
Գրիգորյանը քառորդ եզրափակչում 3-4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին ու լքել մրցաշարը:
Կարծիքներ