ԱՄՆ մի շարք գերատեսչություններ նոր հետաքննություն են սկսել Բայդենի վարչակազմի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ

ԱՄՆ մի շարք գերատեսչություններ նոր հետաքննություն են սկսել Բայդենի վարչակազմի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ

Միացյալ Նահանգների մի շարք գերատեսչություններ նոր հետաքննություն են սկսել ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ աղբյուրի՝ Պենտագոնի, ԱՄՆ պետքարտուղարության, ներքին անվտանգության դեպարտամենտի, առողջապահության և մարդկային ծառայությունների վարչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր տեսուչներն իրենց ստուգումները կանցկացնեն: Նրանք նաեւ ստուգում կիրականացնեն Աֆղանստանից ամերիկյան դիվանագիտական ​​անձնակազմի դուրսբերման, այնտեղ երկրի դեսպանատան փակման, ինչպես նաեւ աֆղան փախստականների շտապ տարհանման վերաբերյալ: Ըստ թերթի, տեսուչները կաշխատեն Աֆղանստանի վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ տեսուչ Ջոն Սոպկոյի հետ համագործակցությամբ, որը հաշվետու է ԱՄՆ Կոնգրեսին:

ԱՄՆ նախագահ Բայդենը ապրիլի 14-ին հայտարարեց, որ որոշում է կայացրել ավարտել գործողությունը Աֆղանստանում, որը դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում