Կիևը մի քանի երկրների է փոխանցել անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակվել է անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերով։
«Մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ առաջատար պետություններից»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ դա կարող են լինել և՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և՛ դաշինքի անդամ չհանդիսացող պետությունները։ «Մենք կցանկանայինք, որ այն երկրները, որոնք ցանկանում են դա, բացահայտ միանան ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային»,- ասել է Զելենսկին։
Կարծիքներ