Զելենսկին Մեցոլայի հետ քննարկել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, և որ այս հարցում կան առանձնահատկություններ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսեցինք Մեցոլայի հետ այն մասին, թե ինչպես արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին: Կան առանձնահատկություններ», - ասել է Զելենսկին տեսաուղերձում:
Կարծիքներ