Թուրքիայում տանջանքների ենթարկված ռուս կնոձ պատմությունը
«Նա երկու օր ինձ տանջանքների ենթարկեց, հետո նամազ արեց, խմեց և սկսեց կրկին չարչարել»:
Իրավապաշտպաններին հաջողվել է Թուրքիայից տարհանել ռուս աղջկան, որին ծեծելով սպանել էր մի երիտասարդ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պատմում է ռուս հասարակական գործիչ Ալյոնա Պոպովան։ Պոպովան պատմել է, որ ռուս աղջիկը՝ Էլվիրան, որը բռնության է ենթարկվել թուրք երիտասարդի կողմից՝ մահացել է։ Ըստ նրա՝ մի քանի օր շարունակ Էլվիրան տանջանքների է ենթարկվել, բղավել է, օգնություն խնդրել, սակայն, կարծես թե, Asia City հյուրանոցի աշխատակիցները չեն լսել Էլվիրայի ճիչերը, իսկ տեսախցիկները չէն նկարահանել, թե ինչպես է Էլվիրան դուրս փախչում
« Նա վազել է հյուրանոցի ընդունարան, խնդրել անվտանգության աշխատակիցներին ոստիկանություն և շտապօգնություն կանչել: Աշխատակազմը նրան ուղարկե է սպասասրահ: Բռնաբարողը մտել է սպասասրահ և հենց այնտեղ շարունակել է ծեծել Էլվիրային․ նա նաև հանել է քաշել է Էլվիրայի մազերը և սպառնացել ։ Պարզվեց նաև, որ խոշտանգումների ժամանակ բռնաբարողը Էլվիրայից վերցրել է հեռախոսը և սկսել մահվան սպառնալիքներ ուղարկել իր երեխաներին ՝ նախկին ամուսնուն »:
Կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. Նրա մոտ ախտորոշվել է ուղեղային արյունազեղում, գլխուղեղի տրավմատիկ վնասվածք: Ալֆա Մութլուն՝ Էլֆիրային դաժանաբար ծեծի ենթարկած թուրք երիտասարդը, ձերբակալվել է ։ Աղջկան տեղափոխել են Ռուսաստան, բայց Պոպովան նշել է, որ իրենք Թուրքիայում դեռ շատ հայրենակիցներ ունեն, որոնք կարող են ընտանեկան բռնության ենթարկվել։
Կարծիքներ