Մասկը Զելենսկիին առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի, պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա երկրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։
«Որքան էլ որ տհաճ է, Զելենսկիին պետք է համաներում շնորհել որևէ չեզոք երկրում՝ Ուկրաինայում խաղաղ կերպով ժողովրդավարության վերադառնալու դիմաց», - գրել է Մասկը։
Մեկ այլ գրառման մեջ Մասկը Զելենսկիին մեղադրել է Ռուսաստանի հետ պատերազմը երկարաձգելու մեջ։
«Զելենսկին ցանկանում է հավերժ պատերազմ, ձգտում է անվերջանալի կործանման: Սա չարիք է», - գրել է Մասկը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային:
Կարծիքներ