Պետությունը՝ զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի կողքին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Սահմանին պարբերաբար արձանագրվող լարվարծության բարձրացման եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքներն իրենց վրա անմիջականորեն զգում են սահմանապահ բնակավայրերի բնակիչները: Գրեթե պատերազմական այդ իրավիճակներում էլ նրանք անսասան են մնում՝ իրենց ընտանիքներով ամուր կառչելով սեփական բնօրրանին: Սահմանային բախումները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, վիրավորների, նաեւ նրանց զգալի նյութական վնասի պատճառ են դառնում:
Հուլիսյան սահմանային բախումները եւ տեղի համայնքներին հասցված վնասների՝ հետպատերազմական աննախադեպ ծավալները գործող օրենքի վերանայման օբյեկտիվ անհրաժեշություն առաջացրին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ