Փրկարարները Իշխանասար գյուղի մոտ ձորը կախված Իրանի քաղաքացու վարած բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 7-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորը (մոտ 5 մ)․ տուժածներ չկան, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Կարծիքներ