Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչն է՝ ամուրյան վագրը:Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:
Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ տարեկան էլ չկա։
Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է Այգի։
Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։
Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը։
Կարծիքներ