Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը: 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Կողմերը հեռախոսազրոքւյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային թեմաներ՝ շեշտը դնելով Աֆղանստանում տիրող իրավիճակի և միգրացիայի խնդրի վրա։ Խոսել են նաև Թուրքիայի և ԵՄ -ի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին պաշտպանության և անվտանգության ոլորտում Եվրամիության PESCO նախագծին Թուրքիայի մասնակցության կարևորությունը: Էրդողանը զրուցակցին տեղեկացրել է, որ Անկարան կողմ է «Աֆղանստանում սահուն անցումային շրջան» ապահովելուն: Նա զգուշացրել է, որ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում Աֆղանստանից «միգրացիոն ճնշումը» էլ ավելի լայն տարածում կստանա, ինչը լուրջ մարտահրավեր կդառնա շահագրգիռ բոլոր երկրների համար: Թուրքիայի նախագահը ԵՄ -ին կոչ է արել օգնություն ցուցաբերել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ հարևան երկրներում, առաջին հերթին ՝ Իրանում ապրող աֆղաններին: Նա ընդգծել է, որ Թուրքիան, որն այժմ իր տարածքում ընդունում է 5 միլիոն փախստականի, ի վիճակի չէ իր վրա վերցնել միգրացիոն լրացուցիչ բեռը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում