Բայդենն առանց հուշաթղթի չի կարողացել հայտնել Աֆղանստանում ԱՄՆ-ի կորուստների թիվը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճեպազրույցի ժամանակ չի կարողացել հայտնել Աֆղանստանում ԱՄՆ-ի կորուստների թիվը՝ առանց գրությանը նայելու։ Ղեկավարի ելույթը հեռարձակել է С-Span-ը։
Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նա պիջակի գրպանից դուրս է բերել թղթի կտորն ու ասել․
«Այս թուղթն ինձ հետ է ամեն օր․ ահա ում ենք փաստացի կորցրել․ 2448 ամերիկացիներ մահացած են, 20 722-ը՝ վիրավոր»,-ասել է նա։
Նա այդ տվյալներով էլ հիմնավորել է Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերման իր որոշման ճշմարտացիությունը։
Օգոստոսի 21-ին ԱՄՆ նախագահն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ սխալվել էր՝ Կատարի մայրաքաղաքն անվանելով Դահո (Դոհա) և մոռանալով դահլիճից լրագրողի հնչեցրած հարցը։
Կարծիքներ