Պեկին-2022․ Առաջին ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիան
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց նորվեգացի թահուկորդուհի Թերեզա Յոհաուգը։ 33-ամյա մարզուհին տիտղոսը նվաճեց սկիաթլոնում 7,5 կմ + 7,5 կմ:
Արծաթե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Նատալյա Նեպրյաեւան, երրորդ տեղը գրավեց Ավստրիայի ներկայացուցիչ Թերեզա Շտադլոբերը։
Պեկինի Խաղերում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու 7 մարզաձեւի 15 մրցաձեւում։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։
Դահուկավազք, կանայք, սկիաթլոն 7,5 կմ + 7,5 կմ
Թերեզա Յոհաուգ (Նորվեգիա)` 44.13,7
Նատալյա Նեպրյաեւա (Ռուսաստան)` +30,2
Թերեզա Շտադլոբեր (Ավստրիա)` +30,5
Կարծիքներ