Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը:
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական էջից:
Փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Դավիթ Ղ.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Վերջինիս ստորագրությամբ բաց է թողնվել:
Կարծիքներ