2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել, առանց զոհի՝ արժանի հակահարված տվել. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանն ու գրել.
«Ես չգիտեմ, թե որն է 2-րդ (Գեղարքունիքի) բանակային կորպուսի հաջողության գրավականը, բայց այն հաճախ է աչքի ընկնում (լավ առումով)։
Այսօր այդ կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել։ Որքանով ինձ է հայտնի, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զրահատեխնիկա կորցրած չկար։
Բայց ամենակարևորը՝ տղերքը զոհ չեն տվել։ Այսօր եզակի դեպքերից էր, երբ առաց զոհի կարողացել ենք արժանի հակահարված տալ։
Ընդ որում, չեն վախեցել ո՛չ իրենց վրա աշխատող մեծաթիվ հրետանուց, ո՛չ էլ վերևում շրջող «Բայրաքթար»-ից։
Ապրեն զինվորներն ու հրամանատարները։ Գրագետ ու դուխով աշխատանքը այ այսպես է լինում»։
Կարծիքներ