ԵՄ-ն Նավալնիի շուրջ իրավիճակի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կապված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոսգվարդիա»-ի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը:
Ինչպես ավելի վաղ բացատրել էր ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, պատժամիջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, «ովքեր պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման, մեղադրանքի առաջադրման և դատավճռի համար»: Այժմ ցուցակում գտնվող անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ ԵՄ-ում նրանց ունեցվածքն ու հաշիվները, եթե այդպիսիք կան, կսառեցվեն:
Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել «Իվ Ռոշեի գործով» Նավալնիի պայմանական պատիժը և այն փոխարինել 3,5 տարի ազատազրկմամբ ընդհանուր ռեժիմի գաղութում` փորձաշրջանի պայմանների բազմաթիվ խախտումների պատճառով:
Կարծիքներ