Բելառուսն ստացել է ռուսական պետական վարկի առաջին տրանշը՝ 500 մլն դոլարի չափով
Բելառուսն ստացել է ՌԴ պետական ֆինանսական վարկի առաջին տրանշով հատկացվող 500 մլն դոլարը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ֆիննախարարությանը:
«2020 թվականի դեկտեմբերի 30-ին ֆինանսների նախարարության հաշվին ստացվել է պետական ֆինանսական վարկի առաջին տրանշի միջոցները՝ 0.5 մլրդ դոլարին համարժեք գումարի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջոցները փոխանցվել են ըստ Բելառուսի և ՌԴ կառավարությունների միջև դեկտեմբերի 21-ին կնքված համաձայնագրի, որով նախատեսվում է երկրի կառավարությանը պետական վարկ տրամադրել:
Դեկտեմբերին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել Բելառուսին 1 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին: Այն տրամադրվում է երկու տրանշով՝ 500 մլն դոլար 2020թ.-ին և 2021թ.-ին:
Կարծիքներ