Քննարկվել է նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածնում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացումը

Քննարկվել է նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածնում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացումը

Նոյեմբերի 1-ին դեսպան Տ. Բալայանն այցելեց Նիդերլանդների Օվերայսել նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։

Հանդիպումների ընթեցքում զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես, նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկեցին 2022 թ. Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում