Հայտնի են ծանրամարտի ընտրանիների կազմերը. Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի են ծանրամարտի ընտրանիների կազմերը. Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը, որոնցով հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց թիմի կազմում կլինեն  Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը  (երկուսն էլ  ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ ՝ 89 կգ),   Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը` 102 կգ, Արսեն Մարտիրոսյանը` 109 կգ, Վարազդատ Լալայանը և  Գոռ Մինասյանը (երկուսն էլ`  + 109 կգ): Այս առաջնությանը չի մասնակցի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

Կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը` 55 կգ, Տաթև Հակոբյանը՝ 76 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 87 կգ:

Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում և կմեկնարկի մայիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում