Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 32 քաղաքացի
Երևանի տարբեր հատվածներից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 32 քաղաքացի:
Այս մասին «Հայկական ժամանակ» -ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները: Ըստ հայտարարությունների՝ առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրերից մեկնարկել էին ավտոերթեր։
Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Նրանց և ոստիկանության աշխատակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ինչից հետո ավտոերթ:
Կարծիքներ