Իսրայելի ԱԳ նախարարը դատապարտել Է հուսիների գրոհը ԱՄԷ-ի օբյեկտների վրա

 Իսրայելի ԱԳ նախարարը դատապարտել Է հուսիների գրոհը ԱՄԷ-ի օբյեկտների վրա

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը դատապարտել Է ԱՄԷ-ն օբյեկտների վրա Եմենի հուսիների գրոհը եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել վճռականորեն դատապարտել նման հարձակումները:

Հունվարի 17-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց պատճառը, ըստ տեղի ոստիկանության վարկածի, դարձել Է անօդաչուների գրոհը: ԱՄԷ-ի ազգային նավթային ընկերության՝ վառելանյութով լի պահեստների մերձակայքում պայթել Է վառելիքի երեք ցիստեռն, մյուս պայթյունը հանգեցրել Է ոչ մեծ հրդեհի Աբու Դաբիի օդանավակայանի նոր շինությունների գոտում:

Զոհվել Է երեք մարդ, վեցը վնասվածքներ են ստացել: ԱՄԷ-ի մայրաքաղաքի գնդակոծության համար պատասխանատվությունն ստանձնել են եմենցի խռովարարները, հայտարարելով, որ Էմիրությունների տարածքում գործողությունը ձեռնարկել են ի պատասխան Եմենի հուսիների դեմ ռազմական գործողություններում նրանց մասնակցության: «Վճռականորեն դատապարտում եմ անօդաչուների այսօրվա գրոհը Աբու Դաբիում, ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Իսրայելն իր աջակցությունն Է հայտնում ԱՄԷ-ին եւ միջազգային հանրակցությանը կոչ Է անում՝ վճռականորեն դատապարտել նման հարձակումները եւ գործել անհապաղ՝ Իրանին ու նրա խամաճիկներին զրկելու գործիքակազմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլելու եւ անմեղ մարդկանց վնաս պատճառելու համար»,-Լապիդի խոսքը մեջբերում Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում