Ֆիլիպիններում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպիններում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտակայքում չորեքշաբթի 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտից։

Էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի նահանգից 118 կմ հարավ-արեւելք, որի բնակչությունը կազմում է մոտ 500 հազար մարդ։ 

Փորձագետները բացառել են տարածքում կրկնվող ցնցումների առկայությունը։ Զոհերի և հնարավոր վնասների մասին տվյալներ այս պահին չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում