Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծել տարածքը
Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 13 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 18 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա:
Խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Լրահոս
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել23:1626 Փտր, 2021
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ23:0526 Փտր, 2021
Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան22:5026 Փտր, 2021
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը22:3826 Փտր, 2021
Հայաստանում առաջին անգամ զինհաշմանդամների համար կազմակերպվել է մարզական հավաք22:2926 Փտր, 2021
«Ազգային ժողովրդավարական բևեռն» առաջին հավաքն է անցկացրել
Կարծիքներ