Ինչո՞ւ է այս մեծամիտ կոլխոզնիկին թվում, թե ինքը իրավունք ունի բոլոր ազգերի փոխարեն որոշելու իր սրտի ուզածը. Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից արված հայտարարություններին։
Նա նկատել է, որ վերջինս կրկին փայլել է իր հակահայ հայտարարություններով՝ հատելով բոլոր կարմիր գծերը։
«Նա այլևս չի թաքցնում , որ ատում է Հայ ազգին, ոչ թե օրվա իշխանությանը։ Այս անգամ հայտարարել է, թե «ումն են պետք հայերը մեզնից բացի, նրանք ոչ մեկին պետք չեն․․․»
Եթե օրվա իշխանությանը քննադատեր, դա որոշ չափով հասկանալի կլիներ, այ որ կոնկրետ ասում է հայեր, արդեն նկատի ունի մի ողջ ազգի։ Այս անգամ չի մոռացել նաև ղազախներին և Ղազախստանի իշխանությանը երեոսով է տվել իրենց օգնությունը իշխանությունը պահելու համար, նաև Ուզբեկստանին է հաթաթա տվել, թե ձեր ապրանքները ոչ մի տեղ չեք կարող վաճառել։
Ինչու՞ է այս մեծամիտ կոլխոզնիկին թվում, թե ինքը իրավունք ունի բոլորին խելք սովորեցնելու, բոլոր ազգերի փոխարեն որոշելու իր սրտի ուզածը»,- գրել է նա։
Կարծիքներ