Հազարավոր թեւաթափ անող գրառումների փոխարեն. գրառում

Հազարավոր թեւաթափ անող գրառումների փոխարեն. գրառում

Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է:

Եղիշե Չարենց

Վաղը հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:

Գարեգին Նժդեհ

Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:

Գարեգին Նժդեհ

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

Մոնթե

Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

Մոնթե

Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:

Մոնթե

Հաղթանակը պատկանում է նրան, ով հավատում է դրան ամենաշատն ու ամենաերկարը։

Ռենդլ Վոլիս

Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ այն ամենին, ինչ ասում է ձեր մասին։

Պոլ Վալերի

Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, այլ ոչ թե հախուռնը կամ խելագարը:

Լևոն Տեր-Պետրոսյան

Սուսաննա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում