էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն այսօր ներկա են գտնվել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի, Սյունիքի և Սիսիանի, Կապանի տեղամասերի համալրման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվող ավագ և գլխավոր էկոպարեկային ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին։

Դիմորդները հանձնել են հետևյալ նորմատիվները․

ձգումներ պտտաձողի վրա կամ սեղմումներ՝ հենում պառկած,

վազք՝ 100 մետր,

վազք՝ 1000

մետր։

Այս փուլում բոլոր դիմորդները ցուցաբերել են գերազանց արդյունք, այնուհետև մասնակցել են հարցազրույցի փուլին։

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն կնշնակվեն համապատասխան պաշտոնների և կներգրավվեն հատուկ ուսուցման դասընթացներում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում