Ինչքան կարելի է, 2 տարի է սպասում ենք Ամուլսարի հարցը լուծվի. «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակից
«Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք իրենց հետ 1200 ստորագրություն էին բերել, նշելով, որ այդքան համախոհներ ունեն:
«Բոլորիս տները քանդվեցին, երկու տարի է խնդրում ենք, մեր պահանջը ներկայացնում ենք: Պարոն վարչապետին բոլորս էլ շատ սիրում ենք, մենք իր և կառավարության կողքին ենք: Բայց ինչքան կարելի է, երկու տարի է սպասում ենք, թե ե՞րբ է այս հարցը լուծվելու»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնկիցները նշում են, որ ներկայիս սուղ պայմաններում «Լիդիան Արմենիա»-ն բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել ու ներդրումներ արել:
«Պարոն Փաշինյանը տեսնում է, թե ինչ քաղաքական ուժեր են այս ամենին դեմ, ովքեր ինչի համար են դեմ: Մենք ուզում ենք այս հարցին լուծում տրվի ու հենց այսօր, այս ժամին, հենց հիմա»,-նշեց ակցիայի մասնակիցը:
Կարծիքներ